Բաժիններ՝

Ֆրանսիայում հայտնաբերել են հին բնակավայր, որն անսպասելիորեն լքել են բնակիչները

Ֆրանսիայի հնագետները Պոնտարլիե կոմունայում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ֆրանկների բնակավայրի մնացորդներ, որն անհետացել է նույնքան անսպասելիորեն, ինչպես եւ հայտնվել էր: Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել է Հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կայքում։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բնակավայրը հիմնվել է մեր թվարկության 6-րդ դարում, իր չափերով այն բավականին խոշոր է կառուցվել այն ժամանակվա համար:

Ներկայում հնագետները պեղել են շուրջ տասը մեծ ուղղանկյունաձեւ շենքեր՝ յուրաքանչյուրը 200-300 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաեւ՝ գերեզմանատուն, որտեղ գտել են չորս շիրիմ: Մասնագետների կարծիքով՝ բնակավայրում ապրել են ունեւոր մարդիկ, ինչը վկայում է զարդերի մեծ հավաքածուն, որը գտել են գերեզմաններում:

Նաեւ մասնագետները պարզել են, որ հիմնադրումից մոտավորապես 150-200 տարի անց, ենթադրաբար, 7-րդ դարի վերջին, բնակիչները շատ արագորեն հեռացել են բնակավայրից: Հնագետները հարձակման կամ խոշոր հրդեհի հետքեր չեն գտել, որպես գլխավոր վարկած նրանք դիտարկում են հերթական զանգվածային գաղթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս