Ռյազանի մարզի այրվող զինապահեստում շարունակվում են պայթյունները
Ռյազանի մարզի զինապահեստում շարունակվում են հրդեհը եւ պայթյունները, ինտենսիվությունը կազմում է երեք պայթյուն՝ մեկ րոպեում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները: Հոկտեմբերի 7-ի ցերեկը մոտավորապես 13:20-ին բռնկում է տեղի ունեցել Ռյազանի մարզի Ժելտուխինո բնակավայրի շրջանում տեղակայված Արեւմտյան զինվորական օկրուգի զինամթերքի պահեստի անտառապատ տեղանքի տարածքում:
Պոռթկուն քամին տարածվել է հրետանային ռազմամթերքի պահպանման հարթակի վրա, սկսվել են պայթյունները: Պայթյունի պատճառով հարկադրված են եղել տարհանել զինապահեստից 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող ոչ մեծ ավանը: «Հրդեհը եւ պայթյունները շարունակվում են, ինտենսիվությունը կազմում է երեք պայթյուն՝ մեկ րոպեում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ինչպես նշել են իշխանութունները, արտակարգ պատահարից զոհվածներ չկան, հինգ մարդ տուժել է: Մերձակայքում գտնվող բնակավայրերին ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: