Բաժիններ՝

CNN-ի պատվերով հարցման մասնակիցները հաղթանակը տվել են Հարիսին Փենսի հետ բանավեճերում

Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը հեռուստաբանավեճերի ժամանակ ավելի համոզիչ էր իր հանրապետական մրցակից Մայքլ Փենսից: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը հոկտեմբերի 7-ին անցկացրել է SSRS ծառայությունը CNN հեռուստաընկերության պատվերով։

Հացմանը մասնակցել է 609 գրանցված ընտրող, որոնք դիտել են Հարիսի եւ Փենսի «մենամարտը»: Հարցման մասնակիցների շուրջ 59 տոկոսը գտել է, որ հաղթանակը տարել է դեմոկրատը: Հարցվածների առնվազն 38 տոկոսն առջնության դափնին շնորհել է հանրապետականին: Ըստ որում հարցման մասնակիցների 65 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Փենսը բավականաչափ որակյալ գործիչ է եւ կարող է կատարել նաեւ ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները: Հարցվածների առնվազն 63 տոկոսը համանման կարծիքի է Հարիսի վերաբերյալ: ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուները հոկտեմբերի 7-ին անցկացրել են միակ հեռուստաբանավեճերը ներկայիս ընտրական ցիկլում: Դրանք շարունակվել են մեկուկես ժամ եւ բաժանված են եղել ինը հատվածամասերի՝ 10-ական րոպեով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս