Ադրբեջանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև:
Արտաքին գործերի նախարարությունից АПА-ին հայտնել են, որ այցի նպատակն է հանդիպում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հակառակ կողմին փոխանցել հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: