Մեղրիի քաղաքապետը վիրավորվել է Արցախում. armeniasputnik.am
Զաքարյանը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից։ Նրան տեղափոխել են Երևան։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Մեղրիի համայնքապետարանում։
«Վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը», – ասացին համայնքապետարանից։
Զաքարյանի վիճակն այժմ կայուն է։ 50-ամյա համայնքապետը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից, չճշտված տեղեկությունների համաձայն՝ նա կռվելիս է եղել Արցախի հարավում։