Բաժիններ՝

Մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից կտրելուց. պարզաբանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ Փաշինյանի խոսքերը կոնտեքստից դուրս ներկայացնելուց: Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»,- գրել է Գևորգյանը:

Ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատրաստ է ԼՂ հարցով գնալ զիջումների, եթե դրան պատրաստ է նաև Ադրբեջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս