Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել
Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է 24.kg-ն, այս տեղեկությունը հաստատել են Ղրղզստանի կառավարությունից:
Վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովն իր պաշտոնից հրաժարական է ներկայացրել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում:
Զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել են հոկտեմբերի 5-ին, որոնց ընթացքում ակտիվիստները ներխուժել են Բիշքեկի «Սպիտակ տուն»: