Վիլդերսը միշտ աջակցելու է քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության

Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։

Խիրտ Վիլդերսը, գրառմանը կցելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի կողմից իրեն ուղարկված մեղադրական նամակը, նշել է. «Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»:

Նույն գրառման մեջ Վիլդերսը հայտարարել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031