«Վեկտոր» կենտրոնի COVID պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումներ է անցել
Կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումներ է անցել կենդանիների վրա: Այդ մասին հոկտեմբերի 6-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների գիտական պետական կենտրոնի մամուլի ծառայությունը:
Այնտեղ նշել են, որ արտադրության ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ պատրաստուկը չի անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Խոսելով պատվաստանյութի առանձնահատկությունների մասին՝ «Վեկտոր»-ում հայտնել են, որ «այն բազավորվում է անվտանգ վերահամակցված վիրուսային վեկտորի վրա, որը պատվաստելիս ապահովում է SARS-CoV-2 վիրուսի բաղադրիչների ներքին բջջային սինթեզը, դրանով իսկ մակածելով ինչպես բջջային, այնպես էլ հումորալ իմունային պատասխանի ձեւավորումը»:
Այնտեղ ճշտել են, որ «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը, որը պետք է մինչեւ հոկտեմբերի կեսերը գրանցում ստանա ընդգրկուն հետգրանցումային հետազոտություններն սկսելու համար, «պատկանում է «սինթետիկ պեպտիդային պատվաստանյութերին, վերահամակցված վիրուսի հիման վրա պատվաստանյութը՝ վեկտորայիններին»:
«Վեկտոր»-ում նշել են, որ ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութերի առկայությունը առավելություն է: Ռուսաստանյան առաջին պատվաստանյութը դարձել է ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ մշակումը, որն ստացել է ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութը գրանցվել Է օգոստոսին՝ արագացված ընթացակարգով: Ներկայում այն Մոսկվայում հետգրանցումային հետազոտություններ է անցնում, որին մասնակցում է 40 հազար մարդ, որոնց քառորդ մասը կստանա պլացեբո:
Դրան զուգահեռ պատվաստում կստանան ռիսկի խմբերը՝ բժիշկները, բուժաշխատողները, ուսուցիչները: ՌՈւՆՀ-ն հայտնել է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնց «Սպուտնիկ V» են պատվաստել, 1,4-1,5 անգամ գերազանցել է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: