Բաժիններ՝

Կոլումբիայի համալսարանի ակադեմիկոսն աջակցություն է հայտնել Հայաստանին

Կոլումբիայի ազգային համալսարանի ակադեմիկոս Ֆեդերիկո Դեմեր Կոլմենարեսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ միջազգային հանրությունից պահանջելու է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական գործողությունները՝ ուղղված հայ ժողովրդի դեմ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ ակադեմիկոսն ընդգծել է, որ սարսափով է հետևում ադրբեջանական, թուրքական և վարձկան ահաբեկիչների՝ Արցախում և Հայաստանում խիզախ հայ ժողովրդի դեմ ուղղված անողոք հարձակումներին: Նա նշել է, որ ըստ անկախ աղբյուրների՝ Արցախում խաղաղ բնակչության հանդեպ ծայրահեղ բռնություն է իրականացվում՝ էթնիկ զտման նպատակով:

«Այս գոյամարտում լինելով Հայաստանի աջակիցը՝ հայտարարում եմ, որ պատրաստ եմ անել հնարավորը այդ խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու համար: Միջազգային հանրությունից պահանջելու եմ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական գործողություններն ուղղված հայ ժողովրդի դեմ»,-նշել է Ֆեդերիկո Դեմեր Կոլմենարեսն ու հավելել, որ պետք է վերջ տալ թուրքական ահաբեկչությանը Հայաստանում և Մերձավոր Արևելքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս