Բաժիններ՝

Չավուշօղլուն Բաքվում շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը:

Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման հստակ ծրագիր չունենալու մեջ: Չավուշօղլուն այդպիսով անտեսում է ՄԽ համանախագահության ջանքերը վերջին օրերին արյունահեղության կանխման գործում՝ արհամարհում արտաքին միջամտություն թույլ չտալու կոչերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս