Բաժիններ՝

Եթովպիայում քրիստոնյաների վրա հարձակումներն անպատիժ են մնում. Ռուսական ուղղափառ եկեղեցի

2019 թվականի օգոստոսից Եթովպիայի եկեղեցու տաճարների, հոգեւորականության եւ հավատացյալների վրա հարձակումներն զգալիորեն հաճախացել են, դրա հետ մեկտեղ Եթովպիայի քրիստոնյաների նկատմամբ բռնության դեպքերն անպատիժ են մնում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայի պատրիարխատի աբեղա Ստեֆանը (Իգումնով): «Եթովպիայի քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, որոնք պատկանում են այդ երկրի ավանդական Եկեղեցուն, տեղի են ունենում առանձին տարածաշրջաններում եւ պարբերաբար ընդգրկում են նաեւ մայրաքաղաղ Ադիս-Աբեբան: Եթովպիայի կառավարությունը՝ վարչապետ Աբի Ահմեդ Ալիի գլխավորությամբ, զգալի ջանքեր է գործադրում այն բանի համար, որպեսզի կարգավորի այդ իրադրությունը, այդ թվում նաեւ արձագանքելով Ռուսական ուղղափառ եկեղեցու եւ անձամբ սուրբ պատրիարք Կիրիլի խնդրանքին, որը նրան համակ էր ուղարկել անցյալ տարվա դեկտեմբերին»,-ասել է Իգումնովը:

Հակամարտության հիմքում ընկած են բազմազգ Եթովպիայի համար ավանդական միջէթնիկական բախումները օրոմո ժողովրդի եւ ամհարա ու տիգրայ ժողովուրդների միջեւ, սակայն առաջին անգամ են դրանք փորձում տեղափոխել կրոնական հարթություն:

«Տեղ ունի սոցիալական հողի վրա միջէթնիկական հակամարտությունը կրոնական հիմքի վրա տեղափոխելու շահագրգիռ ուժերի փորձը՝ ուղղակի սադրանքների ճանապարհով, որոնք ուղղված են Եթովպիայի եկեղեցու դեմ ծայրահեղականների գործողություններին… Այդ հարձակումները մինչեւ վերջ դեռ չեն դադարեցվել, ինչպես նաեւ չի հետեւել քրիստոնյաների նկատմամբ արյունոտ հաշվեհարդարների համար մեղավորներին պատժելը»,-ասել է Իգումնովը: Հոգեւորականն ընդգծել է, որ խոսքը միջկրոնական բախումների մասին է, այդ թվում՝ իսլամի եւ քրիստոնեության ներկայացուցիչների միջեւ: «Գրոհների օբյեկտը միանշանակ հանդիսանում են քրիստոնյաները եւ Քրիստոնեական եկեղեցին: Միեւնույն ժամանակ այն կողմը, որն այդ գրոհները կատարում է, միանշանակ իրեն չի նույնականացնում կրոնական հատկանիշներով»,-նշել է գործակալության զրուցակիցը: Ռուսական ուղղափառ եկեղեցին կարծում է, որ ստեղծված իրադրության մեջ կարեւոր է, որպեսզի Եթովպիայում քրիստոնյաներին հալածելու մասին ճիշտ տեղեկատվությունը հասցվի համաշխարհային լայն հասարակայնությանը, որպեսզի ջարդարարներն անպատժելիության զգացողություն չունենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս