ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը չի բացառում Թրափի վիճակի վատթարացումը
ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դեռ կարող է սաստկանալ:
«Խնդիրն այն է, որ հիվանդությունը տակավին գտնվում է ամենավաղ փուլում: Գաղտինք չէ, որ կլինիկական պատմություններում հանդիպում են դեպքեր, երբ 5 – 9 օր անց մարդկանց մոտ տեղի է ունենում ռեւերսիա»,- հոկտեմբերի 5-ին նախազգուշացրել է Ֆուչին CNN հեռուստաընկերության եթերում։ «Ռեւերսիան նշանակում է սխալ ուղղություն եւ տհաճությունների առաջացում»,- պարզաբանել է նա: «Նման բան հազիվ թե տեղի ունենա, բայց նրանք (ԱՄՆ-ի նախագահի բուժող բժիշկները – ծանոթ. խմբ.) պետք է զգույշ լինեն»,- շարունակել է Ֆաուչին՝ հավելելով, որ իր գնահատմամբ, պետության ղեկավարն Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոնից Սպիտակ տուն վերադառնալիս «շատ լավ տեսք ուներ»:
Գլխավոր վարակաբանը շատ հավանական է համարել, որ Թրամփին օգնել է հակամարմինների հիման վրա մշակված փորձարարական միջոցը: Ֆաուչին ճշտել է, որ իրեն թույլ չի տրվել մասնակցել ԱՄՆ-ի նախագահի բուժմանը: Թրամփը հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Twitter-ում հայտնել է, որ իր եւ իր տիկնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել է Բետեսդա քաղաքի (Մերիլենդի նահանգ) Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 5-ին Թրամփը հեռացել է հոսպիտալից եւ վերադարձել Սպիտակ տուն: Նրա բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս առանց վախենալու դուրս գրել նրան բուժհիմնարկությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: