Արցախում քաղաքացիական զոհերի մեծ մասը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորման հետանքով է

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ճնշող մեծամասնությունը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորվման հետևանքով է: Այս մասին հոկտեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Օրինակ, անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հնարավոր չէ շեղում: Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել ԱԹՍ-ն: Մի քանի օրինակ կարելի է բերել վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծության վերաբերյալ. բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառում է արձանագրվել: Քանի որ հարվածել են բնակելի շենքերին, հետևաբար ցանկացել են թիրախավորել այդ շենքերը»,- ընդգծեց Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս