![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/pashtpanutyan-Naxararutyun-2.jpg)
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե ,իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշեց Ստեփանյանը: