Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը

Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաընկերությունը:

Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմում:

Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար՝ պատմական բազմաթիվ քաղաքներից՝ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և Կիրովաբադից նրանց հետքերը վերացնելու համար: Այդ պատճառով հայերը չեն թողնի, որ ողբերգության կրկնվի: Հայերի պայքարը ազատության և արժանապատիվ կյանքի համար է:

Տեսանյութեր

Լրահոս