Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան ԻՎ Լը Դրիանը:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունների վերսկսման համար», – գրել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում», – նշում է Լե Դրիանը:

Ավելի վաղ, Լե Դրիանի հետ բանակցությունների մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Տեսանյութեր

Լրահոս