Մանե Գևորգյանի պարզաբանումը

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»։

Հիշեցնենք, որ այս տեղեկությունը տարածել էր Newsarmenia.am կայքում, որտեղ Մանե Գևորգյանի այս պարզաբանման ժամանակ տեղեկատվությունը դեռևս առկա է։

 

Տեսանյութեր

Լրահոս