Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ին ներկայացրել է F-16-ի միջոցով հայկական բնակավայրերը ռմբակոծելու տվյալներ

Հայաստանն ունի կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ: ֆրանսիական «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը լրագրողին ներկայացրել է ռադարների արձանագրումները թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ:

«Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս