Կոնգրեսական Ֆրանկ Փալոնն Ադրբեջանից և Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունն ու նստել բանակցային սեղանի շուրջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին վերջ դնել անիմաստ բռնությանը:
«Չնայած, որ Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը հասկացրել է, որ պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնեն անիմաստ բռնությունը և նստեն սեղանի շուրջ»,-թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսականը: