Ավստրիան խստորեն դատապարտում է արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ: Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ավստրիան վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը: Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք խստորեն դատապարտում ենք արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,-ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս