Ադրբեջանը պետք է պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնությանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին: Ինչպես տեղեկացնում է SANA գործակալությանը, այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման եւ տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու եւ հակամարտությունը զսպելու, եւ պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին», – ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031