Մեծ Բրիտանիայի հայ համայնքն Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է իրականացնում
Լոնդոնի Ադրբեջանի դեսպանատան դիմաց Մեծ Բրիտանիայի հայ համայնքն իրականացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բողոքի ակցիա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բողոքի ակցիայի մասնակից Սոնա Կլաջյանը՝ հավելելով, որ մեկ պահանջ ունեն. «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան վերանա»: