Եթե ուղերձ կամ համատեղ հանդիպում լինի, կտեղեկացնենք. Պարզաբանում են կառավարությունից
Առավոտյան մի քանի լրատվամիջոցների էջերին տեղեկություն հայտնվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով, բայց ուղերձն այդպես էլ չեղավ:
168.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ լինելո՞ւ է արդյոք նման ուղերձ, նա նշեց. «Եթե ուղերձ լինի, մենք կտեղեկացնենք»:
Նմանատիպ պատասխան հնչեց նաև հարցին՝ արդյո՞ք սպասվում է վարչապետի գլխավորությամբ համատեղ հանդիպում՝ երկիրը ղեկավարած բոլոր նախագահների, բոլոր ուժերի հետ՝ հաշվի առնելով մասնագիտական ու հասարակական շրջանակներում հնչեցվող նման կոչերը:
«Եթե նման բան լինի, ապա բոլորդ կտեղեկանաք»,- պատասխանեց նա: