Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 15 մարդ է զոհվել
Առավազն 15 մարդ է զոհվել ավելի քան 30-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի քարտուղարին։
Նրա տեղեկատվությամբ՝ զոհվածների թվում կան առնվազն ութ խաղաղ բնակիչներ: Ականապատված ավտոմոբիլը պայթել է հոկտեմբերի 3-ի ցերեկը Գանհիլի օկրուգի նահանգապետի նստավայրի մերձակայքում: Նանգարհարի նահանգապետի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ մի քանի զինված գրոհայիննեռր փորձել են ներթափանցել նստավայր, բայց ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: