Թրամփին սկսել են «Ռեմդեսիվիր» պատրաստուկ տալ կորոնավիրուսի բուժման համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին սկսել են «Ռեմդեսիվիր» պատրաստուկ տալ: Այդ մասին հայտարարել է նախագահի բժիշկը՝ Շոն Քոնլին:
«Ուրախ եմ հայտնել, որ նախագահն իրեն շատ լավ է զգում, նրան հարկավոր է լրացուցիչ թթվածին, բայց մասնագետների հետ կոնսուլտացիաներից հետո մենք որոշել ենք թերապիա սկսել «Ռեմդեսիվիր»-ի օգնությամբ, ասվում է հուշագրում, որն ստորագրել է Քոնլին եւ տարածել է Սպիտակ տունը:
«Նա (Թրամփը) ընդունել է առաջին չափաբաժինը եւ հարմարավետ հանգստանում է»,-հավելել է Քոնլին:
Թրամփն ինքը կրկին հավաստիացրել է, որ իր մոտ ամեն բան շատ լավ է:
«Կարծում եմ, ամեն բան լավ է: Շնորհակալություն բոլորին: Սիրում եմ»,-գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ իրեն կորոնավիրուս են ախտորոշել: Հոկտեմբերի 2-ի երեկոյան նրան հոսպիտալացրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հիվանդանոց, որը գտնվում է Վաշինգտոնի արվարձանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: