Բաժիններ՝

«Այսօր մեր երեխաներն են դարձել հարձակման զոհեր, վաղը դա կարող է ձեր երեխաներին  պատուհասել». Հենրիխ Մխիթարյան

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շարունակում ենք լինել Լեռնային Ղարաբաղի դեմ վարվող արյունալի մարտերի վկան: Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում մայրաքաղաք Ստեփանակերտն ու քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է հրետակոծության:

Տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ները վիրավորումներ են ստացել Ադրբեջանի հասցրած հրթիռային հարվածներից:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգն ու գլոբալ խաղաղությունը մեծ սպառնալիքի ներքո են: Եթե ահաբեկչությունն այսօր չկասեցվի, այն կարող է դուրս գալ տարածաշրջանից: Այսօր մեր երեխաներն են դարձել հարձակման զոհեր, վաղը դա կարող է ձեր երեխաներին  պատուհասել:

Ես կրկին կոչ եմ անում միջազգային հանրությանը անել հնարավորը և օգնել դադարեցնել հայերի ու համաշխարհային խաղաղության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները:

Պատրաստեց 168.am-ը

We continue to witness fierce military fights against #NagornoKarabakh . Azerbaijani military is bombarding capital…

Gepostet von Henrikh Mkhitaryan am Samstag, 3. Oktober 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս