ԱԱԾ–ն խստորեն զգուշացնում է՝ լիովին բացառեք ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
Միաժամանակ հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: