Հույս ունեմ, որ մեր նախագահը կկարողանա ստեղծել կոալիցիա ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` կանգնեցնելու ագրեսիան և կանխելու Թուրքիայի էքսպանսիոնիզմը. ֆրանսահայ պատգամավոր. tert.am

Ես շատ մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանծազերծված ագրեսիայից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի խորհրդարանի իշխող կուսակցության հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը:

«Ես հետևում եմ իրադարձություններին մեծ ուշադրությամբ և շտապ հրադադարի հույս ունեմ»,- ասաց նա:

Նրա խոսքով` ինքը ողջունում է իր կուսակցության առաջնորդի`երկրի նախագահ էմանուել Մակրոնի հայտարարությունը Եվրամիության գագաթնաժողովում, որտեղ նա շատ հստակ ասաց, որ Բաքուն է «առանց պատճառի» սկսել պատերազմը:

«Նա նաև ավելացրեց, որ ունի հավաստի տեղեկություն, որ սիրիացի ջիհադիստները միացել են Ադրբեջանին Թուրքիայի ամբողջական աջակցության միջոցով և այս վարքագիծն անվանեց Անկարայի կողմից «կարմիր գծերը» ամբողջությամբ խախտում: Ես հույս ունեմ, որ մեր նախագահը կկարողանա ստեղծել կոալիցիա Եվրամիության, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև`կանգնեցնելու ագրեսիան և կանխելու Թուրքիայի էքսպանսիոնիզմը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս