ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը այսօր մեկնում է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, եվրոպական եւ եվրասիական հարաբերությունների բյուրոյի ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կայցելի Թուրքիա` քննարկելու իրավիճակը Կովկասում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Նշվում է, որ Ռիքերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ եւ Անկարա:

«Դեսպան Ռիքերը կհանդիպի թուրք գործընկերների հետ` ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու եւ Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կովկասում իրավիճակը քննարկելու համար»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս