Աշխարհը դեռ ապրում է միջուկային աղետի ստվերում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստին, հայտարարել է, որ քշխարհը դեռ ապրում է միջուկային աղետի ստվերում, միջուկային զենքի լիակատար ոչնչացման ուղղությամբ առաջընթացը սառեցված է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն:

«ՄԱԿ-ի հիմնադրումից եւ Հիրոսիմայի եւ Նագասակիի սարսափելի ռմբակոծությունից յոթանասունհինգ տարի անց աշխարհը շարունակում է ապրել միջուկային աղետի ստվերում»,- ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով` որոշ պետություններ միջուկային զենքը կենսական անհրաժեշտություն են համարում իրենց ազգային անվտանգության եւ գոյատեւման համար:

Գուտերեշը շեշտել է, որ միջուկային զենքի վերացումը կարեւոր նշանակություն ունի կյանքի պահպանման համար Երկրի վրա:

Տեսանյութեր

Լրահոս