ԱՄՆ պետդեպի աշխատակիցը կայցելի Թուրքիա «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար. ТАСС
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ այց կկատարի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի նաև «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ից 5-ը Պետդեպարտամենտի աշխատակիցը կայցելի Անկարա և Ստամբուլ:
«Ռիկերը կհանդիպի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում իր դաշնակցի միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում և Կովկասում տիրող իրավիճակի քննարկման համար»,- նշվում է մամուլի ասուլիսում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: