Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային խոսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru  կայքը:

Շարունակվել է Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտու իրավիճակի քննարկումը: Երկու կողմերն էլ լրջագույն անհանգստություն են հայտնել ստացվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ ռազմական գործողություններում ներգրավված են Մերձավոր Արևելքի անօրինական զինվորական խմբավորումների գրոհայիններ:

Վլադիմիր Պուտինը կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և դիվանագիտական-քաղաքական ջանքերի գործադրմամբ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ 2020թ.հոկտեմբերի 1-ին ընդունված հայտարարության շրջանակում:

Կողմերը պայմանավորվել են տարբեր ձևաչափերով շփումների շարունակության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031