Բաժիններ՝

Բժիշկները հայտարարել են COVID-19-ով հիվանդացած Թրամփի մոտ բարդությունների ռիսկի մասին

Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող է բարդություններ առաջանալ կորոնավիրուսի դեպքում նրա տարիքի ու քաշի պատճառով:

«Թրամփի համար ռիսկի հանգուցային գործոնները, որոնց մասին մեզ հայտնի է, նրա տարիքն է ու նրա ավելորդ քաշը»,- The Guardian թերթը մեջբերում Է Դիքսոնի կարծիքը: Նրա խոսքով՝ այն փաստը, որ քանի դեռ Թրամփի մոտ հիվանդությունն անցնում է առանց խնդիրների, դա չի նշանակում, որ ավելի ուշ ավելի լուրջ ախտանշաններ չեն հայտնվի: «Մենք սովորաբար տեսնում ենք, որ առաջին շաբաթվա ընթացքում մարդկանց մոտ ախտանշանները շատ աննշան են, այսպես է տեղի ունենում գրեթե միշտ: Իսկ երկրորդ շաբաթում մարդկանց մոտ սովորաբար կամ ի հայտ Է գալիս թոքաբորբ, կամ՝ ոչ»,- ասել է նա:

Կանբերայի հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Փիթեր Քոլինիոնը նույնպես կարծիք է հայտնել, նշելով, որ քաղաքական գործչի վիճակը, ամենայն հավանականությամբ, «կվատթարանա հինգից մինչեւ յոթ օրվա ժամանակաշրջանում»:

Մինչդեռ, Թրամփն առաջին համաշխարհային առաջնորդը չէ, որ հիվանդանում է կորոնավիրուսով: Մասնավորապես ավելի վաղ COVID-19 է տարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը: Բացի այդ, կորոնավիրուսային ինֆեկցիա է նաեւ ախտորոշվել Մոնակոյի իշխանի, Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեի, Բոլովիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անիեսի մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս