Հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելու է Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ներկայացված վերաքննիչ բողոքը

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղյակ եք՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։

Ինչպես արդեն տեղյակ եք՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի…

Gepostet von Emin Khachatryan am Freitag, 2. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս