Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը հեռանում է Սև ծովից

Ամերիկյան «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի՝ հոկտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» նավը հեռանում էՍեւ ծովից եւ ուղղություն է վերցնում դեպի Միջերկրական ծով՝ տարածաշրջանում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ հաջող համատեղ պարեկության ավարտից հետո: Ամերիկյան նավատորմը կանոնավորապես պարեկություն եւ զինավարժանքներ է անցկացնում Սեւ ծովի ջրատարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այն մասին, որ «Ռուզվելտ» էսկադրային ականակիրը՝ կառավարվող հրթիռային զենքով ուղեւորվում է Սեւ ծով «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ ծովի անվտանգության ապհովման գործողությունների անցկացման համար», ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմը հայտնել է սեպտեմբերի 15-ին: Այն դարձել է թվով վեցերորդ ամերիկյան նավը, որը 2020 թականի սկզբից ի վեր մտել է Սեւ ծով: Սեւծովյան նավատորմը հետեւում է ամերիկյան էսկադրային ականակրի տեղաշարժմանը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս