Բաժիններ՝

Մաքքարթնին շնորհակալ է ճակատագրից, որ կարողացել է վերամիանալ Ջոն Լենոնի հետ նրա մահից առաջ

Բրիտանացի երաժիշտ Պոլ Մաքքարթնին խոստովանել է, որ շնորհակալ է ճակատագրից այն բանի համար, որ կարողացել է Ջոն Լենոնի հետ նրա մահից առաջ վերամիանալ, որի հետ The Beatles խմբում նվագել է: Այդ մասին նա պատմել է Radio 2-ով, հանդես գալով Շոնի հետ միասին, որը 1980 թվականին սպանված երգչի եւ բանաստեղծի որդին է, հաղորդել է Daily Mail-ը: «Ես միշտ ասում եմ, որ իմ կյանքի ամենահիանալի պահերից մեկը եղել է այն, որ The Beatles-ի հետ այդ բոլոր անհեթեթություններից, բիզնեսի առումով բոլոր վեճերից ու տարաձայնություններից հետո ես քո հոր հետ հաշտվել եմ: Ես այնքան երջանիկ եմ»,-մեկնաբանել է Մաքքարթնին: Նա հավելել է, որ եթե իրենք չվերամիանային, ինքը չէր կարող հանգիստ ապրել, ինչպես հիմա:

«Ուստի դա հիանալի է որ մենք այն ժամանակ դա արեցինք»: Քննարկելով համատեղ աշխատանքը Լենոնի հետ՝ Մաքքարթնին հավելել է. «Մենք լրացրել ենք միմյանց: Ես կարծում եմ, որ մենք այնքան էլ տարբեր չենք եղել, բայց ես ունեցել եմ մի բան, որը նա չի ունեցել, իսկ նա ունեցել է այն, ինչը ես չեմ ունեցել»: 1969 թվականին Ջոն Լենոնը The Beatles-ի իր ընկերներին հայտարարեց, որ հեռանում է խմբից: 1970 թվականին հրապարակորեն նման հայտարարություն է արել նաեւ Պոլ Մաքքարթնին: Այն ժամանակ մամուլն ակտիվորեն լուսաբանում էր թշնամանքը երաժիշտների միջեւ: Այսպես, 1971 թվականին տված հարցազրույցում Լենոնը պատմել է, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես է կրկին աշխատելու Մաքքարթնիի հետ»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս