Ով է Արցախում հրետանակոծությունից վիրավորված «Le Monde»-ի ֆոտոլրագրող Ռաֆայել Շարլզ Յաղուբզադեն
Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության են ենթարկվել։
Հրետանակոծության ընթացքում վիրավորված «Le Monde»-ի ֆոտոլրագրողը Ռաֆայել Շարլզ Յաղուբզադեն է:
Ռաֆայելն հայ հորից և ասորի մորից ծնված իրանցի հայտնի լուսանկարիչ Ալֆրեդ Յաղուբզադեի կրտսեր որդին է:
Ալֆրեդ Յաղուբզադեն որպես ֆոտոլրագրող փաստագրել է Իրան-Իրաք պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, պաղեստինա-իսրայելյան բախումները, նաև ներկա է եղել Աֆղանստանում, Սումալիում, Սիրիայում ու Իրաքում»:
Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող…
Gepostet von Robert Markarian am Donnerstag, 1. Oktober 2020