«Նստած բազմոցին գրում ենք՝ ինչ ուզում ենք, ինչ տեսնում ու լսում ենք՝ դրանով թշնամուն տալով օպերատիվ ինֆորմացիա»․ Թագուհի Թովմասյան

«ԱԺ» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, ՀՕՊ-ի մեղադրող գրառումներից հետո բոլորս հասկացանք արդեն, որ շատ սոցցանցեր պետք է Հայաստանում ժամանակավորապես արգելափակվեն՝ ինչպես Տիկ-Տոկը։ Ռազմական դրությունը ենթադրում է որոշակի անհարմարություններ։ Իսկ մեզ մոտ ոչինչ չի փոխվել։

Նստած բազմոցին գրում ենք՝ ինչ ուզում ենք, ինչ տեսնում ու լսում ենք՝ դրանով թշնամուն տալով օպերատիվ ինֆորմացիա՝ մեր երկրում տիրող իրավիճակի, դիրքավորումների մասին։ Այդպես մենք վտանգում ենք մեր իսկ անվտանգությունը։

Փոխարենը մեր թշնամին փակել է սոցցանցերը իր քաղաքացիների համար, կառուցել է վահան նաև այդ դաշտում, ու մեզ հետ կռվում է ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև համացանցում։ Ու եթե այսպես շարունակվի, կարձանագրվի ցավալի իրողություն, որ ի տարբերություն ռազմաճակատի, լավ չենք պաշտպանվում սոցցանցերում։
Բայց ախր մեր հոգին պարտվել չգիտի

Աստված պահապան հայկական երկու պետություններին»։

https://www.facebook.com/TTaguhi/posts/655260122087253

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031