«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը. քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն այսօր Արցախի Հանրապետություն է ուղարկել 5 մլն դրամի չափով առաջին անհրաժեշտության դեղորայք և դեղագործական ապրանքներ։ Այս ամենը տեղ հասցնելուց հետո ավիաընկերությունը պատրաստ է շարունակել օգնության մատակարարումը այնքան, որքան անհրաժեշտ լինի։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը՝ քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն:
Մենք մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ամեն վայրկյան պատրաստ ենք ներդնել մեր ողջ ուժն ու կարողությունները՝ մեր Հայրենիքի խաղաղությունն ապահովելու համար։
Ավիաընկերության օտարերկրյա ղեկավարությունը կանգնած է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։ Մենք համագործակցում ենք ՀՀ պետական կառույցների հետ՝ փորձելով ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Այսպիսով, մենք այստեղ ենք՝ մեր Հայրենիքի կողքին, սատար կանգնելու մեր ժողովրդին և զինվորներին»- հայտնել է ավիաընկերության ղեկավարությունը։
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն