Թուրք վերլուծաբանները հակառուսական բովանդակությամբ նյութեր են հրապարակում թուրքական մամուլում

Թուրքական մամուլի և թուրք վերլուծաբանների ուշադրության կենտրոնում շարունակում է օրակարգային թեմա լինել արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված պատերազմը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական հայտնի լրատվամիջոցների վերլուծաբանները շարունակում են ոչ միայն հակահայկական և ադրբեջանամետ, այլև հակառուսական բովանդակությամբ նյութեր հրապարակել։

Մասնավորապես թուրքական «Oda TV» լրատվամիջոցի վերլուծաբան Մայիս Ալիզադեն գրում է, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Մոսկվան Կովկասում զորավարժություններ սկսեց, ինչը ըստ նրա՝ մտահոգիչ է երևույթ էր Թուրքիայի համար։ Նրա կարծիքով՝ հենց դա դարձավ պատճառ, որպեսզի Թուրքիան ամրապնդի Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական դաշինքը։

«Նայելով ետ՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իրեն միացրեց Ղրիմը։ Ինչու Մոսկվան գնաց այդ քայլին, լավ իմանալով, որ ենթարկվելու է պատժամիջոցների։ Դա առաջին հերթին կապ ունի այն հանգամանքի հետ, որ Մոսկվայում ցանկանում են վերստեղծել կայսրություն։ Ռուսաստանը ցանկանում է Բյուզանդիա ստեղծել Ղրիմում՝ հենվելով Էթնիկ, և կրոնական գործոնի վրա։ Այդ նախագծի նպատակն է Ռուսաստանի ազդեցության ոլորտում ընդգրկել աշխարհագրական լայն գոտի՝ Հունաստանից մինչև Վրաստան և Հայաստան, Ուկրաինայից մինչև Սերբիա, Բուլղարիայից մինչև Լեհաստան։ Նաև նպատակ կա ամբողջովին վերահսկողություն սահմանել սևծովյան և կասպյան տարածաշրջանների վրա։ Սա մեծ վտանգ է ներկայացնում, թե Ադրբեջանի և թե Թուրքիայի համար», գրում է թուրք վերլուծաբանը։

Մեկ այլ թուրք վերլուծաբան Ֆեհմի Քորուն, թուրքական «Milli Gazete» թերթի կայքում հրապարակված իր հոդվածում, խոսելով հայ-ադրբեջնական կոնֆլիկտի մասին, նշում է, թե իբր այդ կոնֆլիկտը և այնտեղ թափվող արյունը ձեռնտու է Մոսկվային։

Տեսանյութեր

Լրահոս