Բաժիններ՝

«Մինոգա» նորագույն ուղղաթիռի առաջին նմուշը կստեղծեն մինչև 2025 թվականը

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար «Մինոգա» նորագույն ուղղաթիռի փորձնական նմուշը կստեղծվի եւ օդ կբարձրանա 2025 թվականին: Այդ մասին «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

«Հինգ տարում մենք կկարողանանք ստեղծել առաջին թռիչքային նմուշը, որը պատրաստ կլինի կատարել առաջին «առկախումը»: Ես ճշտապահորեն կասեի, որ փորձնական նմուշը մենք կստանանք 2025 կամ 2026 թվականին: Դա մեծ համալիր աշխատանք է, որը «Ռուսաստանի ուղղաթիռները» կատարում է «Ռոստեխի» մյուս ձեռնարկությունների հետ միավորված»,-ասել է նա:

Հեռանկարային տախտակամածային ուղղաթիռի (ավելի վաղ հայտնի էր որպես «Մինոգա») փորձա-կոնստրուկտորական աշխատանքի անցկացման պարտավորագիրն ստորագրվել էր ՌԴ պաշտպանության նախարարության եւ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի կողմից՝ «Բանակ-2020» համաժողովի շրջանակներում: Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շիբիտովը լրագրողներին հայտնել էր, որ նոր տախտակամածային ուղղաթիռը կփոխարինի Կա-27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս