Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են Թուրքիայից C-400 գնել Պենտագոնի բյուջեի հաշվին

Հանրապետական սենատոր Ջոն Թիյունը առաջարկել է C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերել Թուրքիայից: Այդ մասին վկայում է 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի ուղղումների տեքստը (NDAA) Կոնգրեսի կայքում:

Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք Անկարան ցանկություն եւ իրավունք ունի համալիրները վերավաճառելու առանց Մոսկվայի թույլտվության:

Իր հերթին ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշն առաջարկել է մի ուղղում, որը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում CAATSA-ին (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») համապատասխան:

Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներ սահմանել:

Անկարան հրաժարվել է գնալ զիջումների եւ շարունակել է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: Իրականում ԱՄՆ-ը կատարել է սպառնալիքների միայն մի մասը, որոնք վերաբերում են F-35-ին, իսկ մյուս պատժամիջոցները, չնայած այն բանին, որ, ըստ օրենքի, դրանք պետք է սահմանվեն, չեն կիրառել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս