Հուլիսի 1-ից Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ԷՊ2Դ տիպի նոր գնացքներով
Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի նոր գնացքներով: Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղուց և նշում, որ Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացի մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից կլինի ամեն օր` ժամը 14:25-ին, իսկ ժամանումը Գյումրի՝ 17:30-ին:
Հակառակ ուղղությամբ՝ Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացքի մեկնում կլինի Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, իսկ ժամանումը Երևան՝ 21:23-ին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ գնացքներն աշխատելու են կանգառներով:
«Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: