«Բոլորին պարզ է, որ իրենք «ստամբուլյան» գաղափարակիրներ են, ադրբեջանասեր, ալիևասեր «խաղաղարարներ» են, որոնց միակ գերակայությունը սեփական շահն է». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետականության իրավական հիմնասյունը՝ Սահմանադրական Դատարանը, այսուհետ ծառայեցվելու է ապազգային իշխանության շահերին։ Սա հակապետական գործընթաց է, որի մեկնարկը տվեց ԱԺ-ի քայլածների ձեռամբ, «ընդդիմադիր» ԼՀԿ-ի խուսափողական սատարմամբ և նախագահ Արմեն Սարգսյանի լռելյայն համաձայուն-ստորագրմամբ։ Սա պետականության կորստի ուղիղ ճանապարհն է, որը գծվեծ վերոնշյալների կողմից։ Այսպիսով կանաչ լույս վառեցին մենիշխանության, հակաօրինական գործընթացների, հակաժողովրդավարական և հակազգային ծրագրերի առաջ։
Բայց… ինչպես միշտ Նիկոլը ամեն ինչին սեփական երևակայության պրիզմայից է նայում և մոռացել է, որ այլևս չունի խաբված ժողովրդի աջակցությունը։
Մոռացել են, որ այլևս բոլորին պարզ է, որ իրենք «ստամբուլյան» գաղափարակիրներ են, ադրբեջանասեր, ալիևասեր «խաղաղարարներ» են, սոցիալ-տնտեսական և առողջապահական կրիզիսներ ստեղծողներ և վերջապես՝ ամեն ինչում ժողովրդին մեղադրող իշխանազավթ պոպուլիստներ, որոնց միակ գերակայությունը սեփական շահն է և այն ապապետական և հայատյաց ծրագրերը, որի համար զավթել են իշխանությունը։
Օրհասական պահերին ԱԶԳԸ համախմբվելու Աստվածային ուժ ունի, վստահ եմ, որ այս անգամ էլ ենք հաղթելու մեր միասնականությամբ»: