Բաժիններ՝

«Արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ»․ Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որի ինքնազգոցողությունը վատացել էր ԱԺ հունիսի 24-ի արտահերթ նիստում, արդեն լավ է: Աբրահամյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,-գրել է պատգամավորը:

Ազգային ժողովի հունիսի 24-ի նիստն առավոտյան ընդմիջվել էր 25 րոպեով, պատգամավորի ինքնազգացողությունը վատացել էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել էր կանչել բուժաշխատողին:

Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար։

Gepostet von Gayane Abrahamyan am Mittwoch, 24. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս