«1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը…». Գագիկ Միրիջանյան
Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ. դոցենտ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն պաշտոնական…
Սիրելի գործընկերներ․․․
1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են:
Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։
Առողջություն բոլորիս»:
Ի գիտություն պաշտոնական…❗️❗️❗️Սիրելի գործընկերներ․․․❗️❗️❗️1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ…
Gepostet von Gagik Mirijanyan am Freitag, 19. Juni 2020