Բաժիններ՝

«Քիչ հավանական է, որ «Բարսան» Լա Լիգայում  27 հնարավորից վաստակի 27 միավոր: Բայց դա հնարավոր է»․ Սետյեն

Կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնությունում պետք է անցկացնի ինը հանդիպում: Սետյենի թիմն այսօր կխաղա «Սևիլիայի» հետ:

– Լա Լիգայում հնարավո՞ր է 27 հնարավորից վաստակել 27 միավոր:

– Կարծում եմ՝ սա քիչ հավանական է: Չնայած թիմը կարողանում է նման արդյունքի հասնել:

Իրականությունն այն է, որ վերսկսվելուց հետո մենք երկու հանդիպում հաղթեցինք, վեց գոլ խփեցինք և բաց չթողեցինք: Լավ արդյունք: Այլ թիմերից ավելի լավը:

Բայց դժվար է յուրաքանչյուր միավոր վաստակել: Դժվար է, բայց հնարավոր է»,- ասել է Սետյենը:

«Բարսելոնան» այս պահին 2 միավորով շրջանցում է Մադրիդի «Ռեալին»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս