Բաժիններ՝

Մահացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին

Այսօր՝ հունիսի 19–ին, կյանքից հեռացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին։

Նա ծնվել է 1951 թվականի հուլիսի 29–ին Երեւանում։ Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։

1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։ 1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։

1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։ 2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է։ 2010 թվականից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:

Եղել է Սերգո Երիցյանի «Հեռուստատեսային մասնագիտություններ: Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակը:

«168 Ժամ»–ի աշխատակազմը ցավակցում է Սուրեն Ռշտունու հարազատներին, ընկերներին և մտերիմներին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս