Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «կորոնավիրուսի քարտեզ»՝ հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացվածներ։
«Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»,- գրել է նախարարը։
Ամենաշատ կարմիր կետերը, այսինքն՝ ինքնամեկուսացվածների հասցեները կենտրոնացած են Երևանում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ամենաքիչը՝ Վայոց ձորում և Արարատում։
Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։
Gepostet von Arsen Torosyan am Donnerstag, 18. Juni 2020